Դպրոցի նոր անվանումը
Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Բերդ
քաղաքի ավագ դպրոցը
վերանվանվեց Մ.ՍԱՂՈՒՄՅԱՆԻ անվան ավագ դպրոց:
Դպրոցի անվանակոչման և Մ.Սաղումյանի անվան հուշարձանի բացման ներկա էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, Տավուշի մարզպետԱ. Ղուլարյան, պատգամավորնոր` Գ.
Մելիքյանը , Հ. Հակոբյանը , ԿԳ նախարար Ա.
Աշոտյանը, Բերդի քաղաքապետ Ա. Շառյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Հայր Թորգոմը և այլ հյուրեր: Դպրոցի ղեկավարությունը բարձր մակարդակով անցկացրեց միջոցառումը:
Կառավարության անդամները , ի նշան իրենց այցելության, ծառատունկ
կազմակերպեցին դպրոցի բակում:
ԲԵՐԴԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Տավուշի մարզի Բերդի 2 –րդ միջնակարգ դպրոցը (այժմ` ավագ դպրոց) հիմնադրվել է 1939 թ.: Որպես ութամյա դպրոց գործել է մինչև 1966թ.: 1966 – 67 ուստարում դարձել է միջնակարգ և 1968 թ. տվել առաջին շրջանավարտները, այդ թվում` 8 մեդալակիրներ` Անժիկ Իվանի Միրզոյան, Տանյա Լևոնի Պողոսյան, Վոլոդյա Արտեմի Թումանյան, Ռուզան Հովհաննեսի Ներսիսյան…: Հարկ է նշել դպրոցի առջև իսկզբանե դրված նպատակներից` բարձր առաջադիմության ապահովում, մարդկային լավագույն որակների դաստիարակություն, կայացած անհատի և արժանի քաղաքացու ձևավորում:
Ժամանակագրական հաջորդականությամբ դպրոցը տնօրինել են Իվան Պապյանը, Սերյոժա Ծատուրյանը, Վառլամ Ջուլհակյանը, Ալբերտ Մկրտչյանը, Լևոն Մելիքյանը, 1999թ.-2011թ. հոկտեմբեր ամիսն Էլմիրա Արամյանը, 2011թ. նոյեմբերից` Արթուր Մելիքյանը:
1988թ. երկրաշարժց դպրոցի շենքը մասամբ ավերվում է, և շուրջ 18 տարի դպրոցը գործածել է հարմարեցված շենքերում, որոնք նախատեսված են եղել այլ հիմնարկ-ձեռնարկությունների համար: Չնայած երկարատև դեգերումներին` կրթօջախն աշխատել է ամբողջ թափով ու եռանդով` իրականացնելով բազում հետաքրքիր միջոցառումներ և լուծելով իր առջև ծառացած տարատեսակ խնդիրներ:
Հուրախություն բոլորի ` 2006թ. դպրոցը գտնում է իր իսկական հանգրվանը` տեղափոխվոլով հին շենքի տեղում կառուցված նորակառույց շենք` իր բոլոր հարմարություններով: 2010-2011 ուստարում Բերդի 2-րդ միջնակարգ դպրոցը դարձել է Բերդի միակ ավագ դպրոցը, որի տասներորդ դասարանում սովորում են 66 աշակերտներ` մյուս դպրոցներից ու շրջակա գյուղերից եկած: Գործում է 3 հոսք` հումանիտար, բնագիտական և ֆիզմաթ:
Ե’Վ մանկավարժական աշխատակազմը, և’ շենքը համապատասխանում են ավագ դպրոցի բոլոր պահանջներին: Մանկավարժական աշխատակազմի բոլոր 35 ուսուցիչներն էլ ունեն բարձրագույն կրթություն, բազմիցս վերապատրաստվել են ` մասնակցելով ամենատարբեր ծրագրերի: 16 մանկավարժներ հատուկ վերապատրաստվել են` ավագ դպրոցում աշխատելու համար: Շատ ուսուցիչներ ունեն հետազոտող ուսուցչի, հմուտ ուսուցչի կոչում, շատերը պարգևատրվել են ՀՀ կառավարության կամ կրթության նախարարության կողմից:
Դպրոցում գործում են քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ` կահավորված գիտատեխնիկական ժամանակակից նյութերով ու պարագաներով: Ավագ դպրոցն ապահովված է նաև համակարգիչներով, որոնք միացված են համացանցին և անընդհատ համալրվում են:
Չնայած սպորտդահլիճի բացակայությանը` Բերդի ավագ դպրոցն ունի սպորտային բազմաթիվ նվաճումներ` պատվոգրեր, գավաթներ, իսկ ճանապարհային երթևեկության ընվիրված մրցույթներում բազմիցս հաղթել է:
2009թ. ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից դպրոցը պարգևատրվելէ պատվոգրով` մայրենի լեզվի պրոպագանդման, զարգացման ու տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից` սովորողների նախնական զինվորական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներում ձեռք բերած բարձր ցուցանիշների համար:
Բերդի ավագ դպրոցն իրականացնում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ուսուցում:
Բերդի ավագ դպրոցը միշտ երախտիքով է հիշում ու գնահատում իր հայտնի մանկավարժներին (Սոնյա, Շուշիկ Մելիքյաններ, Էրիկա, Ցողիկ Փալանդուզյաններ, Մանյա Սարգսյան, Աստղիկ Ջառահյան, Ռոզա Վարդանյան, Վարդուհի Քոսակյան, Վալյա Ադամյան, Սերյոժա Մելիքյան, Փայլակ Աղաքարյան, Անդրանիկ Մխիթարյան, Անյա Մելքումյան, Հրանտ Արամյան…), իսկ մանկավարժների ներկա սերունդը շարունակում է նրանց ավանդները` համադրելով բազմամյա փորձը և կրթության ժամանակակից մեթոդները: