ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Ավագ դպրոցի 8-րդ դասարանցիները կազմակերպեցին գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված կանանց միամսյակին:Բոլորը գարնանային ուրախ տրամադրություն ունեին և այդ ուրախ տրամադությունը փոխանցեցին ուսուցիչներին:Հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ և երգեր:Աղջիկները ցուցադրեցին իրենց հեզաճկուն պարը և բոլոր ուսուցիչներին մաղթեցին լինել գեղեցիկ ու կատարյալ:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԻՄԻԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Բերդի ավագ դպրոցից կենսաբանության և քիմիայի օլիմպիադաներին մի խումբ աշակերտներ մասնակցել են դպրոցական և շրջանային փուլերին: Մասնակիցներից Արփինե Մելիքյանը ( XII դաս.), Լիլիթ Հովակիմյանը (XI դաս.), Արթուր Գալստյանը (X դաս.) անցել են մարզային փուլը, որը տեղի է ունեցել մարտի 7-ին: Այնտեղ էլ հասնելով հաջողությունների` պետք է մասնակցեն նաև հանրապետական փուլին` ապրիլի 4-7: Ա. Մելիքյանը և Ա. Գալստյանը մասնակցելու են նաև քիմիայի հանրապետական փուլին` ապրիլի1-4: Հույս ունենք, որ այնտեղ էլ կհասնեն լավագույն հաջողությունների:
ԿԵՆԳՈՒՐՈՒ 2012
Մարտի 15-ին Բերդի ավագ դպրոցում տեղի է ունեցել Կենգուրու միջազգային մրցույթը, որին մասնարցում էին նաև Բերդի վարժարանը և Բերդի հմ 4 դպրոցը:
Մրցույթի պատասխանատուն էր Դոնարա Քոսակյանը, իսկ մրցույթի անցկացման կարգին ծանոթացրեց Հասմիկ Ադամյանը: Տևողությունը 75 ր էր, մասնակցում էին 3-11 դասարանցիները: Սրտատրոփ սպասում ենք արդյունքներին:
Մրցույթի պատասխանատուն էր Դոնարա Քոսակյանը, իսկ մրցույթի անցկացման կարգին ծանոթացրեց Հասմիկ Ադամյանը: Տևողությունը 75 ր էր, մասնակցում էին 3-11 դասարանցիները: Սրտատրոփ սպասում ենք արդյունքներին:
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ՄՐՑՈՒՅԹ X-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Իրավամբ, գիտելիքների անսպառ աղբյուր և մտքի մարզարան է Բերդի ավագ դպրոցը, որն իր հյուրընկալ
դռներն է միշտ բացում բոլորի առաջ: Այստեղ հաճախ են կազմակերպվում ամենատարբեր միջոցառումներ,
զեկուցումներ, մրցույթներ, հանդիպումներ, որոնց նպատակն է համակողմանիորեն զարգացնել
նոր ձևավորող մարդուն, դաստիարակել գեղեցիկը նկատելու և արժևորելու զգացում, մրցութային
ոգի:
Արդեն օրինաչափություն են դարձել նաև ինտելեկտուալ
մրցույթները, որոնք պարբերաբար անցկացվում են տարբեր դասարանների միջև և տարբեր առարկաներից:
Ավագ դպրոցում գործող «Խոսքի վթարներ»-ի ակումբը , հանձին նախագահ Արթուր Գրիգորյանի,
կազմակերպել էր ինտելեկտուալ մրցույթ տասներորդ դասարանի աշակերտների միջև (հումանիտար,
բնագիտական և ֆիզմաթ հոսքեր), որը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին: Յուրաքանչյուր հոսք
ձևավորել էր իր թիմը՝ «Տիր», «9–րդ հրաշալիք», «Էվրիկա» ՝ կազմված հնգական մասնակիցներից:
Ակումբի նախագահը՝ Արթուրը, նախօրոք պատրաստել էր հարցեր, որոնք վերաբերում էին բառերի
սխալ կամ անհարկի գործածությանը, նախադասության անդամների սխալ շարադասությանը, հոլովների
ու կապերի ճիշտ կապակցմանը:
Մրցույթն սկսելիս իր ողջույնի խոսքով մասնակիցներին
ու թիմերին հաջողություն մաղթեց Բերդի ավագ դպրոցի աշակերտական խորհրդարանի նախագահ
Ժորա Երկնափեշյանը:
Մրցատյանը ձևավորվել էր դպրոցի ուսուցիչներից, նախագահում էր ուսմասվար Ա. Շառյանը:
Ընդմիջումներին իրենց անզուգական ասմունքով և երգերով բոլորին ողջունեցին հումանիտար հոսքի աշակերտուհիներ Նոնա Ղազարյանը և Տաթև Մելքումյանը, որն արևմտահայ պոեզիայի ասմունքի մարզային մրցույթում գրավեց առաջին տեղը:

Չնայած մրցույթն ավարտվեց անհավասար հաշվով,
բայց հավատացած եմ, հաղթեց միասնականությունը՝ վերացնելու խոսքի վթարները և հայերեն
ճիշտ ու մաքուր խոսելու: Աշակերտներն իրենց համար նոր բացահայտումներ արեցին, կարողացան
անթերի լինել իրենց պատասխանների ձևակերպումների մեջ՝ ունենալով պատասխանատվության
զգացում և ձևավորելով հանդուրժողականության և համախմբվածության մթնոլորտ:
«Մեր ուժը մեր գիտելիքն է» նշանաբանը, իրոք, իմաստավորվեց և արժևորվեց՝ ծառայելով անհատի ձևավորման ակադեմիական ու սոցիալական նպատակներին:
«Մեր ուժը մեր գիտելիքն է» նշանաբանը, իրոք, իմաստավորվեց և արժևորվեց՝ ծառայելով անհատի ձևավորման ակադեմիական ու սոցիալական նպատակներին:
IX դասարանների ավարտական քննություններ
Հունիս ամիսը
ուսումնական արդյունքների ամփոփման ամիս է դպրոցում: Այս տարին էլ բացառություն չէր,
և հունիսի 1-ից մեկնարկեցին հիմնական դպրոցի իններորդ դասարանի քննությունները: Առաջին
քննությունը ֆիզկուլտուրայից էր 26.05.2011թ., որը իններորդցիները փայլուն հանձնեցին:
Հունիսի 3-ին կենսաբանություն, աշխարագրություն առարկայի քննությունն էր, որին մասնակցում
էին 27 աշակերտներ:
Բոլորը մի քիչ հուզված էին, որովհետև
առաջին լուրջ փորձությունն էր իններորդցիների համար: Բայց շուտով այդ հուզմունքն էլ
հաղթահարվեց, քանի որ թեստերին պատասխանելու համար տրված էր սահմանափակ ժամանակ 120ր.:
Յուրաքանչյուրը գիտակցում էր, որ գիտելիքների ստուգումը լուրջ պատրաստվածություն է
պահանջում, ուստի աշակերտները հանգամանալից պատրաստվել էին ու սկսեցին աշխատել:
Բարի երթ ձեզ, սիրելի իններորդցիներ:
Բարի երթ ձեզ, սիրելի իններորդցիներ:
IV դասարանների ավարտական քննություններ
Բերդի ավագ
դպրոցում առանձնահատուկ իրադարձություն էր գիտելիքների ամենամյա ստուգումը տարրական
օղակում, որը պարտադիր անց է կացվում հունիսին: Չորրորդ դասարանի աշակերտները քննություններ
են հանձնում մաթեմատիկայից և մայրենիից: Առարկայական թեստերը կազմում է դպրոցի համապատասխան
մեթոդմիավորման նախագահը, որոնք հրապարակվում են անմիջապես քննությունը սկսվելու պահին:
Թեստերը ներառում են խնդիրներ և վարժություններ մաթեմատիկայից, լեզվական և ստեղծագործական
առաջադրանքներ հայերենից, որոնց լուծմանը տրվում է 90ր.: Երևում է, որ աշակերտները
լավ էին նախապատրաստված: Ամեն ինչ բարեհաջող անցավ, աշակերտներն ստացան բարձր գնահատականներ
և փոխդրվեցին հինգերերդ դասարան:
Ինտերնետային օր
8-րդ դասարանում այսօր ինտերնետային օր էր: Բացատրվեցին ինտերնետի հետ աշխատանքի ընթացքում անվտանգության և էթիկայի հիմնական կանոնները, համացանցի լավ ու վատ կողմերը: Մի համակարգչից մյուսին ինֆորմացիա փոխանցելը իրականացնում էինք մագնիսական սկավառակների միջոցով: Սակայն սկավառակը հարմար միջոց չէր, քանի որ այն հնարավորություն էր տալիս միայն սահմանափակ ծավալով ինֆորմացիա փոխանցելու: Այն ժամանակի առումով ևս ոչ արդյունավետ միջոց էր հանդիսանում:
Համակարգչային ցանցի ստեղծումը հնարավորություն տվեց հաշված րոպեների և նույնիսկ վայրկյանների ընթացքում ինֆորմացիա փոխանցել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող համակարգիչներին: Աշակերտն իմացավ, որ ինտերնետը միայն ինֆորմացիայի փոխանցման միջոց չէ, այլ նաև բազմատեսակ ինֆորմացիայի կուտակման ու պահպանման հզոր պահեստարան. այստեղ ցանկացած մասնագետ կարող է իր բնագավառին առնչվող հարուստ ինֆորմացիա գտնել: Հաղորդակցվողների համակարգիչներ հաճախ ապահովված են ձայնային քարտով, միկրոֆոններով և լրացուցիչ այլ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս ամենատարբեր հաղորդագրություններ փոխանցելու:Երեխաների հետ ծանոթացանք որոնման համակագերին և մի քանի այլ ծրագրերի, նրանց ոսկե կանոններին , լուծեցինք թեստեր և փորձեցինք մի փոքր խաղալ: