ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Մ. ՍԱՂՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՐԴԻ Ա/Դ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Դպրոցի կառուցվածք
    • Կրտսեր դպրոց
    • Միջին դպրոց
    • Ավագ դպրոց >
      • XII դասարան
      • XI դասարան
      • X դասարան
    • Մեթոդ միավորումներ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական նյութեր
  • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋԵՐ
    • Շրջանավարտներ >
      • Մեր հպարտությունը
      • Մեդալակիրներ
      • Գերազանցիկներ
    • Ծնողական անկյուն
  • Հայտարարություններ
    • հայտարություններ
    • Ֆինանսական հաշվետվություն >
      • I եռամսյակ
      • II եռամսյակ
      • III եռամսյակ
      • IV եռամսյակ
  • Հանրային քննարկումներ
  • Ներքին գնահատում
  • ԿԱՊ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՏԵԶԻՑ ՉԻ ՍԿՍՎՈՒՄ

Picture
Հայրենասիրությունը միայն խոսքերը  չեն, այլ տվյալ ժողովրդի ժառանգությունը, մշակույթը, հերոսներին ճանաչելը, գնահատելը և նրանց խոսքն ու վաստակը  փոխանցելը մատաղ սերնդին: Հայրենասիրության հերթական բաց դասը հոկտեմբերի 18-ին էր, երբ Բերդի ավագ դպրոցի բնագիտական հոսքի սաները  հաղորդակցվեցին հայ մշակույթի գոհարներին և հնարավորություն ունեցան անձամբ տեսնելու և լսելու հայ հանճարի մտքի թռիչքն ու արվեստի հզոր ուժը: Դասը, իհարկե, դասարանում չէր. տասներորդցիների առաջին դասաժամը Նորավանքում էր:  Գեղեցիկ էր լեռան կրծքին հպարտորեն կառչած Նորավանքը՝ պարուրված աշնանային թաց գույներով ու տխուր խորհրդավորությամբ: Նրա դարավոր լռությունը խախտեցին աշակերտների սրտաբուխ աղոթքներն առ Աստված և հիացական ճիչերը մշակութային գոհարները տեսնելիս:

Հաջորդ դասաժամն արդեն Պարույր Սևակի տուն-թանգարանում էր:  Ծառերի թիկունքում թաքնված գեղջկական այս պարզ խրճիթում խմորվել է մարդու միտքը և ծնունդ տվել մարդկային հանճարի. ու հիմա երջանիկ ես նրա բացակա ներկայությամբ.օդը շնչում է Սևակով: Նա խոսում է մեր հոգու հետ. «Լսո՞ւմ եք. բավական է. հանեցեք ձեր դիմակները....» կամ «Հաճախ սիրում եմ, երբ մարդկայնորեն սիրտս գերում են...»: Տասներորդցիները  Սևակի գերեզմանի մոտ ակամայից հիշեցին  Վազգեն Առաջինի խոսքերը. «Ինչպե՞ս կարելի է Պարույր Սևակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը»...

Երրորդ ժամը Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում էր: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը նոր շունչ է առնում հատկապես այստեղ, երբ տոգորվում ես արդեն ժամանակակցիդ արիությամբ ու անվեհեր սրտով:

Վերջին դասաժամը Խոր վիրապում էր. Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, աղոթքի հրաշագործ ուժ և վիրապը, որտեղ Լուսավորիչը կրել է իր չարչարանքները՝ սնվելով միայն հոգևոր սնունդով: Իսկ Ծիծեռնակաբերդի խոնարհված կամարները մեկ անգամ ևս հիշեցրին մեր մեծ ցավը և հաստատեցին ժամանակի հրամայականը՝ լինել միասնական և վճռական: Սա էր մեր մեծերի պատգամը և օրվա խորհուրդը:


ԳԻՐՔԸ  ՓՈԽԵՑ ԻՄ ԱՇԽԱՐՀԸ

Picture
Մանկությունը կյանքի առավոտն է: Որքան չքնաղ է անամպ այգաբացը, նույնքան հիասքանչ է անթուխպ  մանկությունը: Մանկությանս  հուշերը, հայտնվելով հրեշտակների նման, իրենց քնքուշ թևերով փաղաքշում են հոգիս, պաշտպանում կյանքի  բիրտ հարվածներից: Երբ փակում եմ աչքերս, մանկությանս անուրջների գրկում գալիս է մի անկրկնելի,  լի մանկական քրքիջով մի տեսարան: Այն է, երբ I ուսուցչուհիս իր դողացող ձեռքերով գրապահարանից հանեց մանկությանս առաջին կանգառը` այբբենարանը: Երբ ես այն առաջին անգամ բացեցի, հոգիս կարծես թևեր առավ, և անուրջներիս հանգուցակետում հայտնվեց մի անբացատրելի զգացողություն, ու կարծես  լցվեցի կյանքի մասին իմ առաջին խոհերով: Այդ գիրքն ինձ առաջնորդեց դեպի գրքերի հեքիաթային աշխարհը: Սկզբում ինձ գրավեցին նրա ամեն մի էջում պատկերված գունագեղ նկարները, ապա արդեն՝  մի չքնաղագեղ տեսարան, որի մասնիկներն  Էին կազմում Մեսրոպյան խորիմաստ տառերը, որոնց ալիքների վրայով ճախրում էին երազանքներս:

Picture
Երբ ամեն անգամ՝ երեկոյան, թավշե մանուշակագույնի վրա սկսվորմ են առկայծել աստղերը, և աստղազարդ երկինքը բնության կտավներից ամենահրաշալին է թվում, ես տրամադրություն չեմ ունենում վայելելու այդ աղջամուղջի գեղեցկությունը, որովհետև իրար են խառնվում կարոտն  ու թախիծը: Կարոտել եմ մանկությունս, կարոտել եմ այբբենարանս: Երբ բացում եմ այբբենարանը սրտի թրթիռով, կարող եմ ասել որ այդ գիրքը ևս երազում է հոգուս հետ: Սիրտս թփրտում է բռնված ճնճղուկի պես, ու մտածում եմ, թե արդյոք դեռ պիտի ճաշակեմ կարոտի դառը պտուղները: Ճակատագրիս  պահապաննե’ր, կյանքիս դռները բացե’ք, իմ ճամփին լուսարձակներ վառեցե՛ք:         

Picture
 ՈՒ այնտեղ  փակե՛ք զգուշությամբ մանկությանս տարիների հուշերը, որտեղ առկա են իմ առաջին քայլերը դեպի գիտելիք, դեպի ուսում, դեպի կյանք: Այժմ, կարող եմ վստահ ասել, որ այդ գիրքը փոխեց իմ աշխարհը, իմ պատկերացումները կյանքի մասին, ու ես դուրս եկա մանկությունիցս՝ հասնելով  հաջորդ կանգառին, միշտ պահելով այդ գիրքը`Այբբենարանը:   
                                                          ԾԱՏՈՒՐՅԱՆ  ՆԵԼԼԻ                                 

Powered by Create your own unique website with customizable templates.