ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Մ. ՍԱՂՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՐԴԻ Ա/Դ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Դպրոցի կառուցվածք
    • Կրտսեր դպրոց
    • Միջին դպրոց
    • Ավագ դպրոց >
      • XII դասարան
      • XI դասարան
      • X դասարան
    • Մեթոդ միավորումներ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական նյութեր
  • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋԵՐ
    • Շրջանավարտներ >
      • Մեր հպարտությունը
      • Մեդալակիրներ
      • Գերազանցիկներ
    • Ծնողական անկյուն
  • Հայտարարություններ
    • հայտարություններ
    • Ֆինանսական հաշվետվություն >
      • I եռամսյակ
      • II եռամսյակ
      • III եռամսյակ
      • IV եռամսյակ
  • Հանրային քննարկումներ
  • Ներքին գնահատում
  • ԿԱՊ

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Picture
     2014 թ. հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ Բերդի ավագգ դպրոցի ԱԽ-ի հերթական նիստը: Նիստում քննարկվեցին օրակարգային մի քանի հարցեր: Նախ և առաջ տեղի ունեցավ հոկտեմբեր ամսվա համար նախապես ծրագրած աշխատանքների գնահատում: Հուրախություն բոլորիս՝ հոկտեմբեր ամսվա համար նախատեսած բոլոր աշխատանքները ԱԽ-ն կատարել էր առանց թերացումների: Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ԱԽ նիստերի ժամանակացույցին: Որոշվեց ԱԽ-ի հերթական նիստը հրավիրել ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը: Մյուս օրակարգային հարցը նոյեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվելիք աշխատանքների և միջոցառումների քննարկումն էր: Հնչեցին ազմաթիվ առաջարկներ, և ընդհանուր քննարկման արդյունքում որոշվեց առաջիկայում կազմակերպել ինտելեկտուալ մրցույթ ավագ դասարանների միջև: Աշակերտներին ոգևորելու համար մրցույթի մասնակիցներին կտրվեն պատվոգրեր, իսկ հաղթող թիմի ավագին և ակտիվ մասնակցին`մրցանակներ: Թիմեր կազմելուց հետո թիմերից յուրաքանչյուրը կընտրի իր ավագին և թիմի անվանումը: Աոաջիկայում նախատեսված է նաև հարցաթերթիկների միջոցով անցկացնել հարցումներ աշակերտների շրջանում նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Այսպիսով՝ ԱԽ-ի աշխատանքները ընթացքի մեջ են. հետևեք մեզ այս էջում , իսկ մենք ձեզ կտեղեկացնենք մեր առաջիկա ծրագրերի մասին:

                                                       Հեղինակ`ԱԽ-ի համանախագահ Էմմա Քոսակյան

ԱԽ նախագահի ընտրություններ

Picture
Սեպտեմբերի 26-ին Բերդի ավագ դպրոցում տեղի ունեցան 2014-15թթ. ԱԽ նախագահի  ընտրությունները, որին մասնակցում էին դասարանական խորհուրդների նախագահները, ընտրական հանձնախումբը, փոխտնօրեն Լ. Թումանյանը և Ա. Մեժլումյանը:

Նախընտրական ծրագիր էին ներկայացրել երեք թեկնածուներ՝ Անի Զաքինյան, Լուսինե Առաքելյան, Գոռ Նիգոյան: Մինչ ընտրություններն սկսելը 2013-14թթ. ԱԽ նախագահը համառոտ ներկայացրեց անցած ուսումնական տարվա հաշվետվությունը, կատարած աշխատանքները: Այնուհետև յուրաքանչյուր թեկնածու նորից ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որից հետո անցկացվեցին ընտրություններ փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկության արդյունքների ամփոփվեցին տեղում՝ համապատասխանաբար 8, 5, 0 ձայների բաժանումով: Ձայների մեծամասնությամբ մեկ ուսումնական տարի ժամկետով Բերդի ավագ դպրոցի ԱԽ նախագահ է ընտրվում Անի Զաքինյանը: Բոլորը շնորհավորեցին ԱԽ վերընտրված նախագահին՝ մաղթելով նրան բեղուն աշխատանք և անսահման կորով: Մենք էլ միանում ենք շնորհավորանքներին՝ մաղթելով բարի երթ:


ԱԽ I ԸՆԴՀԱՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (2013-2014)

<<Նոր աշխորհուրդը կազմավորված է …>>Բերդ քաղաքի ՝ Մ.Սաղումյանի անվան ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա աշխորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ 2013 թ. Հոկտեմբերի 15-ին : Սկզբում  նախկին աշխորհրդի  նախագահ Նոնա Ղազարյանը հակիրճ ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կատարված  աշխատանքները :Այնուհետև փակ քվեարկությամբ տեղի ունեցավ նախագահի ընտրություն :Նախագահի  պաշտոնի համար  կային  չորս հավակնորդներ՝ Անի Զաքինյան , Ալինա Հովակիմյան ,Արտյոմ Քոսակյան և Սոնա Կիրակոսյան :Նիստին  մասնակցում էր 26 աշակերտ : Քվեաթերթիկների և գաղտնի քվեարկության  միջոցով ձայների մեծամասնությամբ   ՝ թվով 18 ձայն , նախագահ ընտրվեց Անի Զաքինյանը :Համանախագահներ ընտրվեցին Արտյոմ Քոսակյանը , Ալինա Հովակիմյանը և Սոնա Կիրակոսյանը :Նրանցից  յուրաքանչյուրն ունի իր գործունեությունը .համակարգել ակումբների պարտականությունները.

Սոնա Կիրակոսյան-Մշակութային , կարգապահական ,սոցիալ-առողջապահական

Ալինա Հովակիմյան-Բանավեճի  և խոսքի վթարների կանխում

Արտյոմ Քոսակյան-Ռազմական և     ինտելեկտուալ  ակումբների պատասխանատու :

Բացի նախագահներից և համանախագահներից՝ ընտրվեցին նաև ակումբների նախագահները .

1)Դանիելյան Արթուր-Խոսքի վթարների կանխող

2)Էմմա Քոսակյան-Տեղեկատվական ակումբի նախագահ

3)Ավագյան Դիանա-Իրավապաշտպան

4)Ծատուրյան Նոնա-Բանավեճ ակումբի նախագահ

5)Պետրոսյան Կարեն-Ռազմական ակումբի նախագահ

6)Ծատուրյան Քնար-Մշակութային (երգ , պար . ասմունք )

7)Շառյան Լուսինե-Սոցիալ-առողջապահական

8)Նիգոյան Գոռ-Կարգապահական ակումբի նախագահ

9)Պողոսյան Մարիամ-Ինտելեկտուալ ակումբի նախագահ

10)Թումանյան Մերի-Քարտուղար
Հենց առաջին ժողովի ժամանակ հնչեցին բազմաթիվ առաջարկություններ :Ակնկալում ենք  արդյունավետ գործունեություն և փոխհամագործակցություն Հ.Հ. Կ.Գ.Ն. և Բերդի ավագ դպրոցիԱ.Խ միջև : Երկրորդ նիստը տեղի է  ունեցել 2013 թ. Հոկտեմբերի 23-ին : Նիստին մասնակցում էր     6 աշակերտ՝ Էմմա Քոսակյան , Արտյոմ Քոսակյան , Ալինա Հավակիմյան ,Սոնա Կիրակոսյան ,Անի Զաքինյան ,Մերի Թումանյան և 3 ուսուցիչ՝Մարգարիտա Խաչատրյան , Թումանյան Լուսինե և Անի Գյոզալյան: Առաջին առաջարկը հնչեց Ա.Խ. նախագահի կողմից և ստացավ բոլոր անդամների հավակնությունը , ըստ որի ՝ պետք է պատրաստվեին բուկլետներ , որտեղ կներկայացվեն ամենամսյա ծրագրերը , և բուկլետները կտարածվեն դպրոցում:Քոսակյան Արտյոմն  արեց մի  քանի առաջարկություն.

ա)Ա.Խ. համար պատրաստել մի անկյուն , որտեղ պարբերաբար  կներկայացվեն աշկորհրդին  վերաբերող տեղեկությունները :                                                                                              բ)Վերափոխել տեղեկատվական նախկին ցուցանակը;

գ)Ունենալ  Ա.Խ. բլոգ ,որտեղ աշակերտներն իրենց բողոքներն ու առաջարկությունները կարող են ուղարկել:Բոլոր անդամների համաձայնությամբ  բլոգի անունը ընտրվեց [email protected] :

դ)Ունենալ դասարանական խորհրդի և ակտիվ աշակերտների հասցեները , որպեսզի  անհրաժեշտության դեպքում կարողանանք անմիջապես ծանուցել :

ե)Կազմակերպել նկարչական մրցույթ միջին դասարանների աշակերտների միջև:

Ալինա Հովակիմյանը  առաջարկեց նոյեմբեր ամսվա ընթացքում կազմակերպել ինտելեկտուալ մրցույթ ավագ    դասարանների միջև:

Սոնա Կիրակոսյանը առաջարկեց կազմակերպել <<Կարգապահ դասարան >>խորագրով մրցույթ ավագ դասարանների միջև և արդյունքներն ամփոփել միջոցառման կամ շնորհանդեսի միջոցով:

Էմմա Քոսակյանն աշակերտներին ոգևորելու և նրանց օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար առաջարկեց ամեն ամիս կազմակերպել մրցույթ ավագ դասարանների աշակերտների միջև՝<<Ամսվա ամենագեղեցիկ աշակերտ (ուհի)>> , <<Ամսվա ամենալավ սովորող աշակերտ(ուհի) >>  խորագրերով ,ապա պատրաստել կրծքանշաններ հաղթողների համար. դրանք ամեն ամիս կփոխանցվեն հաջորդաբար :

Աշխորհուրդը նոր է կազմավորվել , սակայն գործում է միահամուռ ուժերով և բավականին ակտիվ : Այդ մասին են վկայում բազմաթիվ առաջարկություններն ու ծրագրերը , որոնց թիվը օրեցօր ավելանում է;

                                                                                         Հեղինակ՝Էմմա Քոսակյան

 

ԱԽ I ԸՆԴՀԱՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (2012-2013)

ԱԽ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (2012-2013)

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Picture
Տաթև Մելքումյան
Բերդի ավագ դպրոցի աշակերտական խորհրդարանը հերթական նիստի ժամանակ որոշեց, որ անհրաժեշտ են փոփոխություններ, որովհետև աշակերտական խորհրդարանի աշխատանքների կազմակերպումը պահանջում է հետևողականություն և ճկունություն: ԱԽ նախկին նախագահը թերացավ կազմակերպական աշխատանքներում, և  որոշվեց առաջադրել նոր թեկնածություն: Նախագահի հավակնորդն էր տասներորդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտուհի Տաթև Մելքումյանը, որը ձայների մեծամասնությամբ ընտրվեց ԱԽ նախագահ: Տաթև Մելքումյանը միշտ ակտիվ մասնակցություն է ունենում համադպրոցական  և քաղաքային միջոցառումներին, նախաձեռնող է և պատրաստակամ: Նախկին նախագահը և խորհրդարանի մյուս անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան ջերմեռանդություն և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Շնորհավորում ենք:


ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ 2011-12 ԹԹ

Picture
                Աշակերտական  խորհրդարանի   գործունեությունը  միշտ  էլ   կատարվել  է  դպրոցի  հասարակական,  ուսումնական   և   մշակութային  կյանքում:  Աշակերտական  խորհրդարանը   և   խորհրդարանի  նախագահը  ընտրվում  են   ամեն   տարի:   2010-11      ուստարին  էլ  սկսվեց  խորհրդարանի   և   աշակերտական  խորհրդարանի  նախագահի  ամենամյա    ընտրություններով :  Նախ  առաջարկվեցին  նոր  թեկնագործություններ:  Թեկնածուները  պետք  է ներկայացնեին   իրենց  նախընտրական   ծրագրերը  ,    ապա  կատարվեր  քվեարկություն : 


ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Picture
            Սեպտեմբերի 23-ին  աշակերտական  խորհրդարանի   նանախագահի  թեկնածուները` Մերի Քարտաշյանը դ.  և Ժորա Երկնափեշյանը դ. Ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը: Ելույթից հետո նորընտիր խորհրդարանը թվով` 21 հոգի գաղտնի քվեարկությամբ ընտրեց իր նախագահին  16 կողմ, 4 դեմ և 1անվավեր: Ձայների մեծամասնությամբ Բերդի ավագ դպրոցի աշակերտական խորհրդարանի նախագահ ընդունվեց Ժորա Երկնափեշյանը, որի նախընտրական ծրագիրը ավելի համոզիչ էր: 2010-2011 ուստարվա աշակերտական խորհրդի նախագահը  ողջունեց իր գործընկերոջը և լիազորությունները հանձնեց նրան: Դե ինչ, մենք էլ շնորհավորում ենք աշակերտական խորհրդարանի նորընտիր նախագահին:

        Բարի երթ ձեզ, սիրելի աշակերտներ:


ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ   ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ   ԿԱԶՄԸ  2010-2011

Նախագահ  ---  Դավիթ      Մելիքյան

Վարչապետ ---  Անահիտ  Մելիքյան

Մշակույթի  նախարար ---  Նավասարդյան    Էլեն

                                                Հովակիմյան         Լիլիթ

Վեճերի  հարթ. նախարար --- Շառյան       Պողոս

                                                     Քոսակյան    Լիլիա

Ֆինանսների  նախարար   ---  Քոսակյան   Արտյոմ

Առողջապահության  նախ.---  Մկրտչյան     Տաթև

                                                      Ներսիսյան    Մարիամ

Կրթության  և  գիտության  նախ. --- Մելքումյան  Թինա

Սպոտի  նախարար   ---  Պողոսյան  Աննա

Արտակարգ  իրավունքի նախ.   ---  Քոսակյան   Ժաննա 

                                                              Մելիքյան    Լուիզա

Գույքի  պահպանման  նախարար --- Զաքարյան    Նաիրա

                                                                 Քոսակյան     Արտյոմ

                                                                  Ղազարյան   Նոնա

                                                                  Աթոյան         Արամ




 

Powered by Create your own unique website with customizable templates.