ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԵՐԴԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ՀՀ ԿԳՄՍՆ «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն:
Ավագ դպրոց կարող են ընդունվել Բերդի և տարածաշրջանի բոլոր գյուղերի այն սովորողները, ովքեր ունեն հիմնական կրթության վկայական:
Դպրոցում գործելու են հետևյալ հոսքերը.
• հումանիտար. (խորացված ուսուցմամբ առարկաներ՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն,անգլերեն,ռուսերեն)
• բնագիտամաթեմատիկական՝ 2 ենթահոսքով (խորացված ուսուցմամբ առարկաներ՝ մաթեմատիկա,ֆիզիկա,քիմիա,կենսաբանություն)
• ընդհանուր (միջնակարգ):
Բերդի ավագ դպրոցը նորակառույց է, տիպային և ունի բոլոր հնարավորությունները՝ իրականացնելու ավագ դպրոցի առաքելությունը, այսինքն՝ ազգային հենքի վրա որակյալ կրթության կազմակերպում, նախամասնագիտական առարկաների խորացված և արդյունավետ ուսուցում՝ ապահովելով համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների ձևավորումը` հետագա շարունակական մասնագիտական ուսումնառության և կյանքում ու աշխատանքում իր տեղը գտնելու համար: Դպրոցն ապահովված է ուսումնական և նյութատեխնիկական հարուստ բազայով, գործում են քիմիայի, ֆիզիկայի հիմնավերանորոգված և համալրված լաբորատորիաները, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին տեղում կատարել համապատասխան լաբորատոր փորձեր: Դպրոցն ունի համակարգչային և անգլերենի 2 կաբինետ, շարժական մոդուլացված համակարգչային 2 դասասենյակ, էլեկտրոնային 2 գրատախտակ, ռազմագիտության կաբինետ՝ համալրված ժամանակակից կրակային վարժասարքով, սպորտդահլիճ և սպորտհրապարակ, իսկ այս տարի կգործեն նաև կենսաբանության, աշխարհագրության հիմնավերանորոգված լաբորատորիաները՝ կահավորված յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսած գիտատեխնիկական ժամանակակից նյութերով ու պարագաներով:
2020թ. սեպտեմբերից Բերդի ավագ դպրոցի տարածքում գործելու է «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրը, որտեղ մեր աշակերտները կարող են անվճար հիմունքներով զարգացնել ծրագրավորման կամ համակարգչային իրենց հմտությունները՝
Դպրոցում գործում են անգլերենի, Արմաթ ռոբոտաշինության անվճար խմբակներ:
Բերդի ավագ դպրոցը շուրջ 10տ իր հյուրընկալ կամարների ներքո ընդունել և մեծ կյանք է ճանապարհել հազարից ավել սաների. ավարտողների 85% - ից ավելին բարձր միավորներով իր ուսումն է շարունակում Հայաստանի և արտերկրի մի շարք առաջնակարգ բուհերում՝ վճարովի և անվճար հիմունքներով, իսկ շատերն արդեն դիպլոմավորված փայլուն մասնագետներ են:
Մեր կրթօջախի հաջողությունները շատ են. հաղթանակներ մարզային, հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ինտելեկտուալ մրցույթներում, սպորտային անթիվ նվաճումներ և գավաթներ, դպրոցական և համայնքային ծրագրերի նախաձեռնություններ և իրականացում:
Բերդի ավագ դպրոցը համագործակցում է ՀՀ բոլոր բուհերի հետ, մասնակցում այդ բուհերի կողմից կազմակերպված օլիմպիադաներին, փորձերին և գիտական քննարկումներին: Այդ բուհերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են դպրոցի աշակերտների հետ և տալիս մասնագիտական կողմնորոշում:
Դպրոցի մանկավարժական թիմի 24 ուսուցիչներն ունեն բարձրագույն կրթություն, բազմիցս վերապատրաստվել են, 16 մանկավարժներ հատուկ վերապատրաստվել են՝ ավագ դպրոցում աշխատելու համար, 2 ուսուցիչ ունեն տարակարգ, շատերը՝ հետազոտող ուսուցչի, հմուտ ուսուցչի կոչում, պարգևատրվել ՀՀ կառավարության կամ ԿԳՄՍՆ-ի կողմից՝ կրթության և դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի համար:
Բարի գալուստ Բերդի ավագ դպրոց: Մենք սպասում ենք ձեզ:
Դիմումներն ընդունվում են ամեն աշխատանքային օր՝ ժ. 10:00 -13:00 :
Պահանջվող փաստաթղթեր՝ անձը հաստատող փաստաթուղթ, հիմնական կրթության վկայական, սոցքարտ, 1 լուսանկար՝ 3x4 չափսի:
Համավարակի հետ կապված՝ խնդրում ենք ներկայանալ ձեռնոցով և դիմակով: